<!-- IMAGE -->
ԱՄՆ-ի տնտեսությունը 3,2 տոկոսի աճ է արձանագրել այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում։
Առեւտրի նախարարության ուրբաթ օրը հրապարակած զեկույցի համաձայն, տնտեսական աճը պայմանավորված է սպառողների ծախսումների աճով։
Սա տնտեսական աճի անընդմեջ երրորդ եռամսյակն է։ Տնտեսությունը վերականգնվում է վերջին տասնամյակների ծանրագույն ճգնաժամից։
Նախագահ Օբաման կխոսի ԱՄՆ-ի տնտեսության մասին ուրբաթ օրը ավելի ուշ։