Անկարան նախազգուշացնում է Իսրայելին

<!-- IMAGE -->

Թուրքիայի իշխանությունները նախազգուշացնում են Իսրայելին՝ ՝՝1915 թվականի դեպքերը՛՛ երկրի խորհրդարանում քննարկելու մտադրության համար։


՝՝Մենք հույս ունենք, որ ինչպես անցյալում, այս անգամ եւս նման բանաձեւրը կջնջվեն՛՛, ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը։


Թուրքական Today's Zaman թերթը տեղեկացնում է, որ, խոսելով Իսրայելի կառավարության անունից, այդ երկրի բնապահպանության նախարար Գիլադ Էրդանն ասել է, թե Իսրայելը չի կարծում, որ ունի պատմությունը քննարկելու կարիք։ Խորհրդարանի խոսնակ Ռյուվեն Ռիվլինի խոսքերով, չնայած հարցը խորհրդարանում դնելու հանգամանքը սադրանք չէ ընդդեմ Թուրքիայի, ՝՝մյուս կողմից էլ ճիշտ չէր լինի Քնեսեթի կողմից հարցի անտեսումը՛՛։