Նոր մեղադրանքներ Բաքիեւի դեմ

<!-- IMAGE -->


Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը ՛՛զանգվածային սպանությունների՝՝ մեղադրանք է ներկայացրել պաշտոնանկ արված նախագահ Բաքիեւի դեմ։


Ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Ազինբեկ Բեկնազարովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Բաքիեւը մեղադրվում է նաեւ պաշտոնի չարաշահման մեջ։ Նա հայտնել է, որ իշխանությունը Բելառուսից պահանջելու է պաշտոնանկ արված նախագահի հետ արտաքսմումը Ղրղըզստան։

Երկուշաբթի օրը ժամանակավոր կառավարությունը որոշում է ընդունել Բաքիեւին պաշտոնապես իշխանազրկման եւ նրա նախագահական անձեռնմխելիության դադարեցման մասին։

Ժամանակավոր կառավարությունը հայտնել է, որ նախկին նախագահը հրահանգել է կրակ արձակել հակակառավարական ուժերի դեմ, ապրիլի 7- ի ապստամբության ժամանակ, որի արդյունքում սպանվել էր 85 մարդ։
Ընդդիմությունը իշխանության եկավ, երբ Բաքիեւը գահընկեց արվեց կոռուպցիայի եւ իշխանությունը իր ընտանիքի շահերին ծառայեցնելու մեղադրանքներից հետո։

Երկրում նախագահական ընտրություններ կանցկավեն հոկտեմբեր ամսին։