Իրանի ընդդիմությունը շարունակում է պայքարել

<!-- IMAGE -->

Իրանի ընդդիմության ղեկավար Միր Հուսեյն Մոսավին մեղադրել է երկրի իշխանություններին ընդդիմադիրների դեմ Իսլամի անվան տակ հաշվեհարդար տեսնելու մեջ:

Ապրիլի 25-ին հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե մահմեդականությունը չի ենթադրում մարդկանց վրա հարձակումներ և ձերբակալություններ իրականացնել:

Մոսավին հերքել է նաև Ահմադինեջադի կառավարության կողմից հնչող այն մեղադրանքները, թե ընդդիմությունը կապված է արտաքին ուժերի հետ:

Ընդդիմադիր ղեկավարը կրկին անդրադարձել է 2009-ի հունիսին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին` նշելով, որ Ահմադինեջադը ապօրինի կերպով է իշխանության եկել` չստանալով Իրանի ժողովրդի մեծամասնության քվեն:

Միր Հուսեյն Մոսավին ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել շարունակել պայքարը, մամուլի ինտերնետային միջոցներով տեղեկատվություն տարածելու ճանապարհով: