5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններոմ, որի հետեւանքով առնվազն 7 մարդ զոհվել եւ 30 հոգի էլ վիրավորվել է։
Պաշտոնական տվյալների համաձայն, երկրաշարժի հետեւանքով վնասվել են բազմաթիվ տներ երկրի երեք շրջաններում։
Աֆղանստանի իշխանությունների համաձայն, երկրաշարժի պատճառած վնասների հետեւանքով որոշ շրջաններ մուտք գործել հնարավոր չէ։
ԱՄՆ-ի Երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի համաձայն, երկրաշարժի կիզակենտրոնը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 190 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք։
Եկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Քաբուլում եւ հարեւան երկրներից Ուզբեկստանում եւ Տաջիկստանում։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, թե երկրաշարժի պատճառած ավերածությունները իրեն խորը վիշտ են պատճառել։
Պրն. Քարզայը օգնության աշխատախմբեր է ուղարկել աղետի վայրը եւ վնասների մասին զեկույց պատրաստելու կոչ է արել։
<!-- IMAGE -->