Խաթամին առանց անձնագրի՞

<!-- IMAGE -->

Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին Ճապոնիայում ընթացող միջուկային համաժողովին մասնակցելու նպատակով այդ երկիր կատարելիք այցը չեղյալ է հայտարարել:

Խաթամիի փաստաբան Մահմուդ Ալիզադե Թաբաթաբայն այս կապակցությամբ նշել է, թե չճանապարհորդելու վերաբերյալ որոշումը կայացվել է բացառապես իր պաշտպանյալի որոշմամբ:

Միաջազգային իրավապաշտպան կառույցների հաղորդմամբ, Խաթամին, ով նախորդ տարվա նախագահական ընտրությունների ընթացքում աջակցում էր ընդդիմության առաջնորդ Միր Հուսեյն Մոսավիին, շարունակում է ճնշումների ենթարկվել Իրանի իշխանությունների կողմից:

Մասնավորապես նշվում է, որ նրա և Իրանի մի շարք այլ ընդդիմադիր առաջնորդների անձագրերն առգրավվել են երկրի անվտանգության ուժերի կողմից: