Օլմերթը կաշառակե՞ր

<!-- IMAGE -->

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթն ու Երուսաղեմի նախկին քաղաքապետը մեղադրվում են անշարժ գույքի ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված լինելու մեջ:

Ոստիկանության տվյալների համաձայն, Օլմերթը հարյուր հազարավոր ամերիկյան դոլարի կաշառք է վերցրել Երուսաղեմում անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններից:

Ապրիլի 16-ին ոստիկանության կողմից մեղադրանքների հրապարակումից քիչ անց, Էհուդ Օլմերթը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրեն վերագրվող մեղադրանքները որակել է որպես հերյուրանքներ:

Ավելի ուշ` հեռուստատեսային հարցազրույցում, Օլմերթը մասնավորապես ասել է, թե ինքը երբևէ կաշառք չի վերցրել և իրեն կաշառք չի առաջարկվել: