Ուժգին երկրաշարժ Տիբեթի բարձրավանդակում

<!-- IMAGE -->

Չինաստանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժին, նախնական տվյալներով, զոհ է գնացել առնվազն 4ՕՕ մարդ։ Տիբեթի բարձրավանդակին հարվածած երկրաշարժից վնասվածքներ է ստացել ավելի քան 1Օ հազար մարդ։

6.9 բալ ուժգնությամբ երկրաշարժից փլուզվել են շենքեր, կործանվել ավտոճանապարհներ, Ջինհայի գավառում՝ անջատվել էլեկտրասնուցումը, հեռախոսային կապը։
Երկրաշարժից հետո գրանցվել են հետերկրաշարժային ուժգին մի քանի ցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 6.3 բալ ուժգնությամբ։
Փրկարարական խմբերն այս պահին աշխատում են փլատակներից կենդանի մնացածների փրկելու աշխատանքներով, որոնց միացել են նաեւ մի քանի հարյուր թվակազմով բանակային ուժեր։

Երկրի նախագահն ու վարչապետը կոչ են արել հարեւան բնակավայրերի բնակչությանն ակտիվ մասնակցել այդ աշխատանքներին։

Եղանակային ցուրտ պայմաններում կարեւորվում է ժամանակավոր կացարանների հարցը։ Շուտով տեղ կհասնի մոտ 5 հազար վրան ու 1ՕՕ հազար վերարկու ու վերմակ։

Երկրից արտաքսված Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման հայտարարել է, թե ինքը խորապես ցավում է մարդկային զոհերի համար ու պատրաստ է տրամադրել իր հնարավորություններից կախյալ օգնություն

Աղետի գոտու մի շարք բնակավայրերում փողոցները լցված են խուճապահար մարդկանցով ու վիրավորներով։ Հիվանդանոցները չեն հասցնում օգնել բոլոր հիվանդներին։