Վարչապետ Պուտինն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ Մոսկվայում, Հարավային Ամերիկա կատարած իր առաջին այցից հետո։ Այցի ժամանակ նա համաձայնվել էր օգնել Վենեսուելային՝ ատոմակայանի կառուցման գործում։
Վենեսուելայի նախագահ Հյուգո Չավեզը,հայտնել էր,որ ատոմակայանի կառուցման նպատակը էներգիայի արտադրությունն է լինելու, այլ ոչ միջուկային զենքի ստեղծումը։
Նախագահ Չավեզը վերջին տարիների ընթացքում ամուր կապեր է հաստատել Ռուսասատանի հետ եւ գնել Ռուսաստանից շուրջ 4 մլդ- ի դոլարի զինամթերք։
Վենեսուելան իր զենքն ու զինամթերքը գնում է Չինաստանից եւ Ռուսաստանից։
ԱՄՆ–ը բազմիցս հորդորել է Վենեսուելային դադարեցնել սպառազինումը, նախազգուշացնելով, որ այն կարող է տարածաշրջանում անկայունության հաստատման պատճառ դառնալ։