Քրիստոնյաները Երուսաղեմում Ավագ Ուրբաթ են նշում

Հազարավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում Ավագ Ուրբաթ օրվա առթիվ հավաքվել են Երուսաղեմի Հին Քաղաք կոչվող թաղամասում, Հիսուս Քրիստոսի խաչելությունից առաջ տեղի ունեցած դեպքերը ներկայացնելու համար։

Հավատացյալները քայլել են ՛՛Վիշտերի ուղի՝՝ կոչվող ճանապարով դեպի Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցին։

Չնայած կաթոլիկներն ու ուղղափառները կրոնական տարբեր օրացույցների են հետեւում, այս տարի այդ երկու դավանանքներին պատկանողներ Ավագ Ուրբաթը նշում են նույն օրը։

Այս օրերին հրեա հավատացյալներն ու ուխտագնացները Երուսաղեմի Հին Քաղաքում տոնում են Պեսախ կոչվող հրեական տոնը։