Բայկալ լճի վրա տեղակայված  գործարանի վերաբացման որոշումը բողոքի ցույցերի առոթ է հանդիսացել Ռուսաստանում

Ռուսաստանում Բայկալ լճի վրա տեղակայված գործարանի վերաբացման առիթով բողոքները հասան իրենց գագաթնակետին շաբաթ օրը, երբ Մոսկվայում ցույցի դուրս եկան հարյուրավոր մարդիկ։

Բնապահպանական Գրինփիս կազմակերպության տվյալներով ցուցարարների թիվը հասնում էր 1000-ի։

Վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ գործարանը վերաբացելու որոշման դեմ ուղված, հարյուրավոր այլ բողոքի ցույցերին հետեւող Մոսկվայի ցույցը ոստիկանության կողմից ճնշման չենթարկվեց։

Բնապահպանները հայտնում են, որ գործարանը աղբաջուր է թափում Բայկալ լճի մեջ։
Գործարանը փակվել էր 2008- ին, գործազուրկ թողնելով 1,500 աշխարողների։

Վարչապետ Պուտինը, սակայն, հրահանգ է արձակել գործարանի վերաբացման մասին։ Պուտինը նշել է,որ չի հերքում գործարանի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, եւ նշել է, որ այս խնդիրը պետք է մանրամասն դիտարկվի։