Ուղղումների նոր փաթեթ է կցվել առողջապահության բարեփոխումների ծրագրին

Մամուլի հաղորդագրությունների համաձայն, նախագահ Բարաք Օբաման եկող շաբաթ կստորագրի առողջապահության ապահովագրության պատմական օրինագծին առնչվող փոփոխությունների մի նոր փաթեթ։

Այսպես կոչվող ՛՛ուղղումների օրինագիծը՝՝ լրացնում է օրինագծի հաստատման գործընթացը, որը երկրի ներքին հարցերում նախագահ Օբամայի կարեւորագույն առաջադրանքն է։

Նախագահը առողջապահության պատմական օրինագիծը ստորագրեց երեքշաբթի օրը, սակայն Կոնգրեսը դեռեւս պետք է հաստատի ուղղումների մի փաթեթ։ Ներկայացուցիչների պալատի որոշ դեմոկրատ անդամներ պահանջել էին, որ այդ փաթեթը հաստատվի բարեփոխումների օրինագծին աջակցելու իրենց որոշման դիմաց։

Կոնգրեսում փոքրամասնություն կազմող հանրապետականները համառորեն դեմ են առողջապահության բարեփոխումների օրենքին։ Այդ օրենքի շուրջ Քուիննիփաք համալսարանի կատարած հարցախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիների կեսից ավելին դեմ է այդ օրենքին եւ միայն 40 տոկոսն է այդ պաշտպանում։