ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գնահատմամբ, սպառազինությունների վերաբերյալ ռուս-ամերիկյան նոր պայմանագիրը վերջին 20 տարիների ընթացքում կողմերի միջև կնքված ամենահամապարփակ փաստաթուղթն է:
Միջուկային զենքերի կրճատման վերաբերյալ պայմանագրի համաձայն, աշխարհի խոշորագույն միջուկային տերությունները պարտավորվում են երկու երրորդով նվազեցնել իրենց միջուկային զենքերի պաշարները:
Իր ռուս գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքում որոշվել է, որ Օբամա-Մեդվեդև հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, որտեղ և կստորագրվի «ՍՏԱՐՏ» (Strategic Arms Reduction Treaty) անվանումը ստացած ռուս-աներիկյան պայմանագիրը:
Օբամայի խոսքերով, համաձայնագրի միջոցով միջուկային գերտերությունները նպատակ ունեն օրինակ ծառայել աշխարհի այլ երկրների համար, միջուկային զենքի կրճատման, կամ դրանցից հրաժարվելու տեսանկյունից:
Միաժամանակ, «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսնակը նշել է, որ պայմանագիրը ելնում է երկու երկրների շահերից:
Փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ կմտնի երկու երկրների օրենսդիրների կողմից հաստատվելուց հետո: