Շուտով կհրապարակվեն Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Իրաքի Ներքին գործոց նախարար Ջավադ ալ-Բոլանին պահանջում է հետաձգել երկրի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը։

Ակնկալվում է, որ քվեների լիակատար հաշվարկումը կավարտվի ուրբաթ օրը։

Ջավադ ալ-Բոլանին հինգշաբթի օրը հայտարարել է, թե արդյունքների հրապարակումը պետք է հետաձգվի, որպեսզի Իրաքի նախագահը, ընտրական հանձնաժողովն ու քաղաքական կուսակցությունները համաձայնության հանգեն ընտրախախտումների հետաքննության ընթացակարգի շուրջ։

Միաժամանակ, ընտրական հանձնաժողովի պետ Ֆարաջ ալ-Հաոդարին հայտարարել է, թե քվեների հաշվառումը ավարտված է եւ ընտրական հանձնաժողովը նախքան վերջնական արդյունքների հրապարակումը պետք է հետաքննի բոլոր ընտրաբողոքները։

Քվեների 95 տոկոսի հաշվարկման արդյունքների համաձայն, վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կոալիցիան քվեների չնչին տարբերությամբ իր տեղը զիջում է վարչապետ Այադ Ալավիի աշխարհիկ Իրաքիյա դաշինքին։