ԱՄՆ-ը դատապարտում է Իրանին, Իսրայելը՝ պաշպանում իր ծրագրերը

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասում է, թե իր երկրի նպատակն է Իրանի դեմ կիրառել ՝՝խայթող՛՛ պատժամիջոցներ։ Նրա խոսքերով, միջուկային զենք կրելու դեպքում Իրանը կսպառնա ոչ միայն Իսրայելին, այլ նաեւ կխրախուսի ահաբեկիներին ու կհրահրի զենքի մրցավազք ու կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը։


Ելույթ ունենալով Ամերիկա-իսրայելյան հասարակական հարցերի հանձնախմբում՝ Քլինթընն ասաց, թե աստիճանաբար մեծանում է Իրանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու հարցում միջազգային համաձայնությունը, որին կարծես միանում են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը։

Խոսելով Իսրայելի ու պաղեստինցիների համար ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքի մասին՝ Քլինթընը կրկնեց այս սկզբունքի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը ու քննադատեց վիճահարույց արեւելյան Երուսաղեմում հրեական նոր թաղամասեր կառուցելու Իսրայելի մտադրությունը։


Այս օրերին Վաշինգտոնում է գտնվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահում, որը մինչեւ նախագահ Օբամայի եւ արտգործնախարար Քլինթընի հետ հանդիպումներն, ասել է, թե արեւելյան Երուսաղեմում բնակարանաշինությունը նույնն է, ինչ բնակարանաշինությունը Թել Ավիվում։