Ռուանդայի ցեղասպանության մեջ մեղադրվողին ներում չկա

Ռուանդայի հարցով միջազգային դատարանն ուժի մեջ պահեց երգահան ու երգիչ Սայմըն Բիքինդիի նկատմամբ նախապես կայացված 15 տարվա ազատազրկման մասին որոշումը։

2ՕՕ8 թվականին դատարանը Բիքինդիին մեղավոր էր ճանաչել ցեղասպանություն հրահրելու համար՝ հենվելով 1994 թվականին նրա արտասանած ելույթի վրա, որով նա հորդորում էր երկրի հութու ցեղախմբին ոտքի ելնել ու կոտորել թուցի ցեղախմբի անդամներին։


Դատավորները, ովքեր մերժեցին բողոքարկելու մասին Բիքինդիի դիմումը, հիշեցնում են նաեւ, որ այս երգիչը հայտնի է Ռուանդայի խնդիրների համար թուցիներին դատապարտելու ու նրանց թշնամի համարելու մասին մի քանի երգերով։ Նրա այդ երգերն են Ռուանդայի պետական ռադիոկայանով մի քանի ամիս շարունակ հնչել՝ մինչեւ այստեղ 1994 թվականին իրականացված ցեղասպանությունը։


Երեք ամիս շարուանկված ցեղասպանության ընթացքում հութուները սպանել են 8ՕՕ հազար թուցիների եւ չափավորական հութուների։