Սարքավորումների գաղտնի վաճառք ԱՄՆ-ից

Ամերիկյան ՝՝Rocky Mountain Instrument՛՛ ընկերությունը մեղադրվում է ԱՄՆ-ի բանակի կողմից օգտագործված պաշտպանական համակարգի տեխնոլոգիական միջոցները Հարավային Կորեա, Չինաստան, Ռուսաստան ու Թուրքիա անօրինական կերպով արտահանելու մեջ։


Դատախազության մեղադրականի մեջ ասված է, թե օպտիկական սարքեր արտադրող այս ընկերությունը 2ՕՕ5 թվականի ապրիլից մինչեւ 2ՕՕ7 թվականի հոկտեմբեր ամիսը նշված չորս երկրներ է արտահանել ռազմական սարքերի օպտիկական նպատակների համար կիրառվող պրիզմաներ՝ առանց ԱՄՆ-ի արտգործնախարարաության թույլտվության։


Դաշնային իշխանությունների պաշտոնատար անձինք մանրամասնություններ չեն հայտնում այն մասին, թե նշված սարքերն ինչ գործածություն ունեն բանակում։ Շրջանային դատախազն էլ հրաժարվում է ասել, թե արդյոք այս հանցագործությունը վտանգում է երկրի ազգային անվտանգությունը։