Թուրքիայի արտգործնախարարը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի մանրամասնությունները

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի օրը հանդես եկավ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ներկայացնելով մի քանի երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի մանրամասնությունները։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող զարգացումներում մեծ է եղել Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Թուրք-ամերիկյան բարեկամություն կազմակերպության անդամների դերը։

՝՝Տարբեր երկրների խորհրդարանների վրա պետք է մեծանա Թուրքիայի կառավարության ազդեցությունը՛՛, հայտարարեց նա հանձնաժողովի փակ նիստի ժամանակ, որին մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ից ու Շվեդիայից հետ կանչված դեսպաններ Նամիք Թանը եւ Զերգուն Քորոթուրքը։

Մարտի 4-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ձայների 23-ը 22-ի հարաբերությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը։ Դրան մեկ շաբաթ անց՝ մարտի 11-ին հետեւել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Շվեդիայի խորհրդարանի կողմից ձայների 131-ը 13Օ-ի հարաբերությամբ ընդունված որոշումը։
Վերջինիս համար Շվեդիան պաշտոնապես ներողություն է խնդրել Թուրքիայից։