Հարձակում Պակիստանում

Պակիստանի ոստիկանության տվյալների համաձայն, երկրի արևելյան Լահոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 12 մարդ զոհվել, ևս 70-ը վիրավորվել են:

Մարտի 7-ի առավոտյան ավելի քան 600 կիլոգրամ տարբեր տեսակի պայթուցիկ նյութերով բեռնված մեքենան մտել է Պակիստանի դաշնային հետխուզական գործակալության երկհարկանի շենքի տարածքը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հարակից մի շարք այլ շինություններ են վնասվել պայթյունի արդյունքում:

Թալիբան խմբավորման Պակիստանի մասնաճյուղի անդամներն արդեն իսկ ստանձնել են հարձակման պատասխանատվությունը: Նրանք այս հարձակումով պահանջում են վերջ դնել Պակիստանի և Աֆղանստանի սահմանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունները:

Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանությունն արդեն իսկ հրապարակել է հարձակումը դատապարտող պաշտոնական հայտարարություն: