Ձերբակալվել է Ռուանդայի ցեղասպանության կազմակերպիչներից մեկը

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ ձերբակալել են Ռուանդայի հանգուցյալ նախագահ Ջուվենալ Հաբյարիմանայի այրուն։ Ագաթե Հաբյարիմանային ձերբակալել են Փարիզում՝ Ռուանդայի իշխանությունների կողմից ներկայացված լիազորագրով։ Նա մեղադրվում է Ռուանդայի 1994 թվականի ցեղասպանությունը ծրագրելու գործում իր մասնակցության համար։


Երկու երկրների միջեւ երեք տարի դիվանագիտական խզված հարաբերությունները սերտացնելու նպատակով, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցյալ շաբաթ էր այցելել Ռուանդա։ Սարկոզին ընդունել է, որ Ֆրանսիան ու աշխարհի մյուս երկրները սխալ են գործել՝ այս ցեղասպանությունը կասեցնելու գործում ցուցաբերած անտարբերության համար։ Այս խոսքերն արտասանելով հանդերձ՝ Սարկոզին սակայն ներողություն չէր խնդրել։


Ցեղասպանությունը Ռուանդայում սկսվել էր նախկին նախագահ Հաբյարիմանայի սպանությունից հետո, երբ 1ՕՕ օրվա ընթացքում հութու ցեղախմբի ծայրահեղականները սպանեցին մոտավորապես 8ՕՕ հազար թուցի ցեղախմբի անդամների։


Երկրի նախկին առաջին տիկինը Ֆրանսիայում է բնակվում արդեն 12 տարի։ Սակայն քաղաքական ապաստան ստանալու նրա բոլոր դիմումներն այս ընթացքում մերժում են ստացել։