Աֆղան պաշտոնյաները հայտնում են, որ Պակիստանում ձերբակալվել են Թալիբանի երկու գլխավոր հրամանատարներ։ Պակիստանից ստացվող հաղորդագրությունների համաձայն Ալ-Քաիդայի հավելյալ 3 զինյալներ են ձերբակալվել Քարաչիում։ Այս ձերբակալությունները հաջորդել են Թալիբանի բարձրագույն հրամանատարներից մեկի հարցաքնությունը սկսելու մասին ԱՄՆ- ի եւ Պակիստանի պաշտոնյա անձանց կողմից արված հայտարարությանը։ Պաշտոնյաները, սակայն չեն հայտնում, թե արդյոք Աբդուլ Գհանից (որը հայտնի է Մուլլահ Բարադար անունով) կորզած տեղեկությունները օգնել են վերը նշյալ հրմանատարներին հայտնաբերելու գործին։ Աֆղան պաշտոնյաները հայտնում են, որ Թալիբանի ձերբակալված ՝՝Ստվերային նահանգապետերը՝՝ գործում էին որպես ապստամբ խմբերի քաղաքական եւ ռազմական առաջնորդներ Աֆղանստանի հյուսիսային Քունդաց եւ Բաքլան մարզերում։ Սրանք վերջին 8 տարում արձանագրված Թալիբանի զինյալների ամենակարեւոր ձերբակալություններն էին։