ԱՄՆ- Չինաստան- Թայվան

Չինաստանը քննադատում է ԱՄՆ-ին Թայվանին զինամթերք վաճառելու համար։ Հինգշաբթի օրը հայտարարված Թայվանին վաճառվելիք 6.4 մլրդ դոլարի արժողությամբ զինամթերքի փաթեթը ստիպեց Պեկինին սառեցնել զինուժի փոխանակման մասին ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունները։ Պեկինը նաեւ սպառնաց պատժամիջոցներ ձեռնարկել Թայվանին զինամթերք վաճառող ամերիկյան ընկերությունների նկատմամբ։ Չինաստանի հանրային լրատվամիջոցները երկուշաբթի օրը խիստ քննադատեցին վաճառքի այս պայմանագիրը։ China Daily օրաթերթը վաճառքի փաստը անվանեց ՝՝Վաշինգտոնի կողմից մեծամիտ քայլ՛՛, մինչդեռ մեկ այլ՝ ՝՝ Global Times՛՛ օրաթերթը գրեց, որ ԱՄՆ-ը շուտով իր մաշկի վրա կզգա Թայվանին զենք վաճառելու ազդեցությունը։ Պեկինը Թայվանը դիտարկում է որպես իր գերակայությունից դուրս գալ ձգտող գավառ եւ սպառնում է ուժի դիմել կղզու դեմ, եթե այն փորձի պաշտոնապես անկախություն հռչակել։ ԱՄՆ-ը չունի պաշտոնական դիվանագիտական կապեր Թայվանի հետ, այդուհանդերձ պաշտպանական նպատակներով գործածման համար զենք է տրամադրում Թայվանին։ Վաշինգտոնը իր գործողությունները համարում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման փորձ։