ԱՄՆ- ի տնտեսությունը վերականգնվում է

Անցյալ շաբաթ գործազրկության նպաստների համար դիմողների թիվը ԱՄՆ-ում նվազել է 8,000- ով՝ հասնելով 470,000 հազարի։ Գործազուրկների թիվը 4 ամիս շարունակ նվազում է, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կարելի է ակնկալել աշխատանքային շուկայի վերականգնում։

Մեկ այլ զեկույց դրական գնահատական է տալիս ԱՄՆ-ի գործարանային ենթահամակարգին։ Թանկարժեք ապրանքների պատվերները զգալի աճ են արձանագրել դեկտեմբեր ամսին։ Այս ցուցաիշները փորձագետներին տալիս են ապագա կայունացման հույսեր։

Չնայած զեկույցները դրական են, այդուհանդերձ չեն գերազանցում վերլուծաբանների կանխատեսումները։