Իրանի Հեղափոխական պահակազորը հայտարարել է, թե Իրանը մի քանի հրթիռներ եւ ռազմական ծրագրեր կներկայացնի առաջիկա ամիս, ինչը կզուգադիպի Իրանի Իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձին։
Հեղափոխական պահակազորի հրարամանատար Մասուդ Ջազայերին հայտարարել է, թե հրթիռների ու ռազմական ծրագրերի մասին կհայտարարվի ՛՛Ֆաջր՝՝ կամ ՛՛Արշալույս՝՝ տոնի նշման ժամանակ։
Ջազայերին չի հայտարարել, թե արդյոք Իրանը նոր հրթիռներ կփորձարկի եւ չի բացահայտել ծրագրված միջոցառումների մանրամասնությունները։
Արեւմուտքը կասկածում է, որ Իրանը գաղնաբար փորձում է կառուցել միջուկային զենքեր, իսկ տիեզերք ուղարկվող արբանյակների տեխնոլոգիան Իրանը կարող է օգտագործել միջուկային մարտագլխիկներ կրող հեռահար հրթիռներ զարգացնելու համա