Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հայտնաբերվել է այս երկրում Գերմանիայի դեսպանի դին։ Ոստիկանության հաղորդման համաձայն, դեսպանի մարմինը եղել է գյուղական մի ճանապարհից գետն ընկած իր ավտոմեքենայի մեջ։
Ոստիկանությունը սկսել է գործի հետաքննությունը՝ այն համարելով դժբախտ պատահար։
Իսլանդիայում Գերմանիայի դեսպանի պաշտոնը Քարլ-Ուլրիխ Մյուլլերը զբաղեցրել է 2ՕՕ7 թվականից։