Մահապատժի է ենթարկվել  Հասան  Ալ-Մաջիդը

Մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Սադամ Հուսեինի զարմիկ Հասան Ալ-Մաջիդը։

Իրաքի կառավարության խոսնակ Ալի Ալ- Դաբբաղը հայտնել է, որ Հասան Ալ- Մաջիդը մահապատժի է ենթարկվել երկուշաբթի օրը։ Պատիժն իրագործվել է Իրաքի դատարանի, այս ամսվա սկզբին կայացրած որոշման համաձայն։

Ալ-Մաջիդին կախաղան բարձրացնելու դատավճիռներ են արձակվել Իրաքի մի քանի դատարաններում։Ալ-Մաջիդը մեղավոր էր ճանաչվել 1988-ին Իրաքի քրդական Հալաբաջա գյուղի բնակչությանը գազով թունավորելու հրահանգ արձակելու մեջ, ինչի արդյունքում մահացել էր շուրջ 5,000 քուրդ։ Այս հանցանքից հետո վերջինս ստացել էր ՝՝Քիմիական Ալի՛՛ մականունը։


Ալ Մաջիդին մահապատժի դատապարտելու մեղադրանքները ներառում էին նաեւ 1980- ականներին Իրաքի քրդերի հանդեպ իրագործված բռնությունները, որոնց արդյունքում մահացել էին տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ Իրաքի շիաների դեմ 1991-ին եւ 1999-ին իրագործված հանցագործություններին մեղսակցելու մեղադրանքները։