Ֆրանսիացի պաշտոնյաները նշում են,որ փախստականները հայտնաբերվել են ուրբաթ առավաոտյան Կորսիկայի հարավային ծովափում, ըստ տվյալների նրանց այստեղ թողել են մարդկային մարդկանց ապօրինի փոխադըրմամբ զբաղվող հանցագործները։Պաշտոնյաները հայտնում են, որ փախստականների մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել,իսկ վերջիններս նշում են,որ իրենք քրդեր եւ թունիսցիներ են։ Սակայն դեռ հայտնի չէ , թե որտեղից են վերջիններս բերվել այստեղ։Ֆրանսիացի պաշտոնյաները,սկսել են քրեական հետաքննություն՝ փախստականներին այստեղ հասցրած նավերը հայտնաբերելու նպատակով։Կորսիկայի պաշտոնյաները հայտնում են,որ փախստականների այստեղ հայտնվելը արտասովոր երեւույթ է։