Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարները անել կացության համար միմյանց են մեղադրում

Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների բանագնաց Ջորջ Միթչելը այցելել է Հորդանան գետի Արեւմտյան Ափը՝ իսրայելա-պաղեստինյան խաղաղության խորհրդակցությունները վերաշխուժացնելու ջանքերով։

Ջորջ Միթչելը ուրբաթ օրը խորհրդակցել էր պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ եւ մեկ օր առաջ էլ առանձին հանդիպումներ էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ նախագահ Շիմոն Փերեզի հետ։

Խորհրդակցությունները տեղի են ունենում մի ժամանակ, երբ խամրում են բանակցությունները Միացյալ Նահանգների ջանքերով վերսկսելու հույսերը ։

՝՝Թայմ ՝՝պարբերականում լույս տեսած մի հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե իր վարչակազմը գերագնահատել է իսրայելա-պաղեստինյան կողմերին համոզելու իր կարողությունները։ Նա ասել է, թե երկու կողմերին բանակցելու մղելու հանգամանքը ՛՛իրապես դժվար գործ է՛՛։

Ջորջ Միթչելն ասել է, թե ընդունում է Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացի հետ կապված ՝՝բարդություններն ու դժվարությունները՝՝։ Թե՛ Իսրայելի եւ թե՛ պաղեստինյան իշխանության ղեկավարները այս շաբաթ միմյանց մեղադրող հայտարարություններ են փոխանակել։