Սուննիները չեն մասնակցի Իրաքի խորհրդարանական ընտրություններին

Իրաքի Սուննի պաշտոնյաները հայտնում են, որ հայտնի Սունի ծայրահեղական մի օրենսդիր եւ իր կուսակցությունը չեն կարող մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, անցած վարչակազմի հետ ունեցած կապերի պատճառով։ Իրաքի խորհրդարանի Պատասխանատվության և արդարության կոմիտեի նախագահ Ալի Ֆայսալ ալ Լամին հայտնել է, քաղաքական գործիչ Սալահ Ալ Մուլթաքիի որակազրկման մասին, Սադամ Հուսեինի նախկին ՝ Բաաթ կուսակցության օգտին խոսելու պատճառով։
Ալ Մութլաքը չնդունելով իր հանդեպ ներկայացված մեղադրանքները, հայտնեց , որ բողոքարկելու է դրանք։ Ըստ փորձագետների, այս փաստը չի գոհացնում ամերիկյան կողմին, որը հուսով էր, որ ընտրություններում մասնակցություն կունենան ընդիմադիր կուսակցություններ, ինչը կհանգեցներ երկրում կայունության հաստատմանը։ Արգելվել են հավելյալ 13 կուսակցություններ Բաաթի հետ ունեցած կապերի մեղադրանքով։