Օբաման ցանկանում է զարկ տալ գիտություն ու մաթեմատիկա առարկաներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց ուսումնական հաստատություններում գիտություն եւ մաթեմատիկա առարկաների ուսուցմանը զարկ տալու նպատակով 25Օ միլիոն դոլարի ներդրումներ կատարելու մասին։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ում 15 տարեկան աշակերտները աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակիցների համեմատ գիտություն առարկայի իմացությունից գրավում են 21-րդ, մաթեմատիկա առարկայից՝ 25-րդ տեղերը։

Հատկացվող գումարները ծախսվելու են պետական ու մասնավոր ընկերությունների կողմից գիտության ու մաթեմատիկայի նոր ուսուցիչներ կրթելու, ինչպես նաեւ 1ՕՕ հազար այլ ուսուցիչների վերապատրաստումն իրականացնելու համար։