Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքիայում ոստիկանության ուժերը համատարած խուզարկություններ սկսել երկրի քրդաբնակ շրջաններում:Այս պահին ավելի քան 30 հոգի ձերբակալվել են անջատողականներին աջակցելու մեղադրանքներով:

Թուրքական պետական հեռուստատեսության համաձայն, 11 շրջաններում ձերբակալվածների մեջ նաև քաղաքապետեր կան:

Ըստ հաղորդագրությունների, Դիարբեքիրում սկսված հետախուզության նպատակն է հայտնաբերել նրանց, ովքեր համագործակցում են Քրդական Աշխատավորական կուսակցության հետ:

Նախորդ շաբաթ Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշման համաձայն արգելվել էր քրդական Ժողովրդական Հասարակություն կուսակցության գործունեությունը: