Ակնկալվում է , որ մինչեւ շաբաթավերջ Միացյալ Նահանգների Սենատը կհաստատի առողջապահության համակարգի բարեփոխման կարեւոր մի օրինագիծ։
Երեքշաբթի օրը Կոնգրեսի դեմոկրատ անդամներն ու նրանց դաշնակիցները 60 քվե են ապահովել, որն անհրաժեշտ է օրինագծի շուրջ տարվող քննարկումներն ավարտելու եւ այն դեպի վերջնական քվեարկություն մղելու համար։
Ակնկալվում է, որ բանաձեւը քվեարկման կհանձնվի Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին՝ հինգշաբթի երեկոյան։
Քվեարկության միջանկյալ փուլ է ակնկալվում նաեւ չորեքշաբթի օրը։
Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման առողջապահության բարեփոխման օրինագիծը գլխավոր առաջնահերթություն է նկատում ներքին քաղաքականության բնագավառում։