Այս ցուցանիշները երկուշաբթի օրը ներկայացվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի զեկույցում։
Զեկույցում ասվում է, որ սպանությունների թիվը ամբողջ երկրում իջել է 10,
կողոպուտների թիվը՝ 6.5, իսկ բռնությունների թիվը՝ ավելի քան 3 տոկոսով։
Այստեղ նաեւ նշվում է , որ մեքենաների առեւանգումը ԱՄՆ-ում նվազել է 19 տոկոսով։
Այս ցուցանիշները հիմնված են 2ՕՕ9 թվականի առաջին 6 ամիսների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատող ավելի քան 11,700 գործակալությունների զեկույցների վրա։