ԱՄՆ-ի սենատորները քվեարկեցին առողջապահական բարեփոխումների օրենսդրության շուրջ քննարկումները մինչեւ Սուրբ Ծննդյան տոները հետաձգելու առաջարկի օգտին։ Առաջարկի օգտին են քվեարկել բոլոր դեմոկրատ սենատորները եւ երկու անկախ օրենսդիր։ Դեմ են եղել բոլոր հանրապետականները։
Քննարկումները դադարեցնելու մասին դեմոկրատների առաջարկի ընդումը հույսեր է ներշնչում, որ Սուրբ Ծննդի նախօրեին անցկավելիք քվեարկությունը եւս կանցնի հօգուտ դեմոկրատների, այսինքն՝ կընդունվի առողջապահության բնագավառի բարեփոխումների ծրագիրը։
Նման մի բանաձեւ արդեն իսկ ընդունվել է Ներկայացուցիչների պալատում։ Եւ ակնկալվում է, որ երկու պալատների միջեւ տարբերությունները հարթելու համար Սուրբ Ծննդյան տոներից հետո անցկացվելիք քննարկումները լինելու են շատ լարված։
Բոլոր տարաձայնությունները հարթվելուց հետո, սպասվում է, որ բանաձեւն օրենքի վերածելու համար, նախագահ Օբաման այն կստորագրի եկող տարվա սկզբին։
Օրենսդրությունը պահանջում է, որ բոլոր ամերիկացիների մեծ մասն ունենա բժշկական ապահովագրություն։ Իսկ դա նշանակում է, որ կապահովագրվի մինչ այժմ ապահովագրություն չունեցող 31 միլիոն մարդ ԱՄՆ-ում։
Ի դեպ, ԱՄՆ-ը աշխարհում հարուստ արդյունաբերական միակ երկիրն է, որը չունի բժշկական համընդհանուր ապահովագրական համակարգ։ Արդեն մի քանի տասնամյակ մի քանի նախագահներ են փորձել իրականացնել այս ծրագիրը։ Փորձերն անցել են անհաջող, Կոնգրեսի կողմից հավանություն չստանալու պատճառով։