Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդընը քննադատել է սենատոր Ջո Լիբերմանին, ով դեմ է 55 տարեկանից ցածր տարիք ունեցող ամերիկացիներին ՛՛Մեդիքեր՝՝ կոչվող պետական առողջապահական ապահովագրություն առաջարկելու ծրագրին։
Բայդընը հեռուստատեսային մի հարցազրույցում նախազգուշացրել է, որ առողջապահության համակարգը բարեփոխելու ջանքերը չեն հաջողի, եթե Կոնգրեսը այժմ քննարկվող նոր օրինագիծը չհաստատի։
Ջո Լիբերմանը սակայն մտահոգված է, որ այժմ տարեցներին առաջարկվող ՛՛Մեդիքեր՝՝ ծրագրի ընդարձակումը է՛լ ավելի կմեծացնի պետական պարտքերի ծավալը։
Ենթադրվում է, որ առանց Լիբերմանի աջակցության, Սենատի դեմոկրատ անդամները օրինագծի քննարկման ձգձգումները կասեցնելու համար անհրաժեշտ 60 քվեներ չեն ունենա։
Հանրապետականները դեմ են առողջապահության ապահովագրության համակարգի նոր օրինագծին։
Սենատի դեմոկրատ անդամները երեքշաբթի օրը, Սպիտակ Տանը հանդիպում են նախագահ Օբամայի հետ, հուսալով, որ համաձայնության կհանգեն Սենատում այդ օրինագծի վավերացման ձեւերի շուրջ։