Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հիվանդանոցում կմնա եւս մեկ օր՝ Միլանում կիրակի օրն անցկացված քաղաքական երթի ժամանակ հարձակման ենթարկվելու հետեւանքով ստացած վնասվածքները բուժելու համար։
Հարձակման արդյունքում վնասվել է վարչապետի դեմքը։ Բժիշկների խոսքերով, կոտրված քիթը եւ ատամը բուժելու համար կպահանջվի առնվազն 2Օ օր։
73-ամյա Բերլուսկոնին դժվարություններ ունի ուտելու ժամանակ։ Կան նաեւ ցավեր։
Բերլուսկոնիի վրա կոշտ առարկաներ նետած 42-ամյա անձնավորությունը, ըստ ոստիկանության հայտնած տվյալների, ունեցել է մտավոր խնդիրեր։