՝՝Նշանակալի՛՛ պատժամիջոցներ ընդդեմ Իրանի՞

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցն ուրբաթ օրը հայտարարեց, թե ինքը սպասում է նոր, ՝՝նշանակալի՛՛ պատժամիջոցներ ընդդեմ Իրանի։


Իրաքում ամերիկյան ուժերի հետ հանդիպման ժամանակ Գեյցն ասաց, թե պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն, եթե Թեհրանում իշխանությունները շարունակեն միջուկային ծրագրերի իրականացումը եւ չհարգեն հոկտեմբերին ձեռք բերված համաձայնությունը։
Նա նկատի ունի ՄԱԿ-ի նախաձեռնած գործարքը, որով կոչ է արվում Իրանին քիչ հարստացված ուրանը հետագա մշակումն իրականացնել արտասահմանում։


Արեւմտյան երկրները կասկածում են, որ Իրանը փորձում է ստեղծել ատոմային ռումբ, մի բան, որը Թեհրանը շարունակ հերքում է։


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները հինգշաբթի օրը հավանություն տվեցին հետագա պատժամիջոցներին։ Սակայն Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպանները հանդես եկան զսպվածության ու համբերություն ցուցաբերելու կոչերով՝ հորդորելով շարունակել դիվանագիտական ջանքերը։