Նոբելյան մրցանակի դափնեկիր Օբաման խոստանում է նոր քայլեր խաղաղության ճանապարհին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ընդունելով 2ՕՕ9 թվականի Նոբելյան մրցանակը, հայտարարեց, թե ինքը դեռեւս գտնվում է ՝՝համաշխարհային բեմահարթակում՛՛ իր աշխատանքների առաջին փուլում։
Նրա խոսքերով, Նոբելյան նախկին դափնեկիրների, այդ թվում՝ Մարթին Լյութեր Քինգի եւ Նելսոն Մանդելայի համեմատ, իր գործունեությունը դեռեւս շատ փոքր է եւ որ ՝՝այս պատվին ավելի արժեն նրանք, ովքեր հանուն արդարության ծեծի են ենթարկվում տարբեր բանտերում՛՛։

Օբաման ընդունեց նաեւ այն հակասությունը, որ խաղաղության Նոբելյան մրցանակ է ստանում պատերազմի մեջ գտնվող երկրի առաջնորդը։

Մեջբերելով 1964 թվականին Մարթին Լյութեր Քինգի արտասանած այն խոսքերը, թե ՝՝բռնությունները երբեք չեն հաստատում հարատեւ խաղաղություն, ԱՄՆ-ի նախագահն ասաց, թե որպես պետության ղեկավար, ինքը ՝՝ստիպված է աշխարհի հետ գործ ունենալ այնպես, ինչպես այդ աշխարհն է՛՚՛։

Նա հույս ունի, որ մի օր բոլոր ազգերը կընդունեն, որ ուժի կիրառումը ոչ միայն անհրաժեշտ էր, այլ նաեւ՝ ՝՝բարոյապես արդարացված՛՛։ Օբաման հիշեցրեց, որ ԱՄՆ-ը արդեն վեց տասնամյակ է գծում համաշխարհային անվտանգության ծրագիրը եւ պիտի շարունակի այս ուղղությամբ այդ աշխատանքները։