Իրանցի միջուկային գիտնականը՝ կալանքի տակ ԱՄՆ-ու՞մ

Իրանի միջուկային հարցերով գիտնական Շահրամ Ամիրին, որը մայիս ամսին Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացության ժամանակ անհետ կորել էր, այդ երկրի իշխանությունների կողմից հանձնվել է Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Ըստ խոսնակի հայտարարության, Ամիրին ԱՄՆ-ում ներկայումս կալանքի տակ պահվող իրանցի 11 անձանցից մեկն է եւ ՝՝այժմ արտգործնախարարությունն ամեն ինչ անում է, նրա ազատ արձակումն ապահովելու համար՛՛։

ԱՄՆ-ի իշխանությունները նախապես հերքել են Ամիրիի մասին որեւէ տեղեկություն ունենալու պնդումները։
Իսկ Իրանի արտգործնախարարության խոսնակի այս հայտարարությամբ առաջին անգամ է Թեհրանը տեղեկացնում, որ անհետ կորած անձնավորությունը միջուկային ֆիզիկայի գիտնական է։