ԱՄՆ-ի Թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ Մեքսիկայի իրավապահ մարմինները երկու երկրների սահմանին հայտնաբերել են թմրանյութեր տեղափոխելու համար նախատեսված կիսակառույց մի թունել եւ ձերբակալել ավելի քան մեկ տասնյակ մարդ՝ բոլորը մեքսիկացիներ։
Թունելը սկսվում է մեքսիկական Թիհուանա քաղաքից։ 3Օ մետր խորությամբ այս թունելը Մեքսիկայի տարածքում ունի 3Օ5 մետր երկարություն։ Թունելի մեջ կա լուսավորություն, գործում է օդափոխիչ համակարգ, կա վերելակ։ ԱՄՆ-ի սահմանում այն ունի 26Օ մետր երկարություն։
Թունելի կառուցման համար պահանջվել է երկու տարի։ Այն հայտնաբերած Մեքսիկայի իրավապահները նախապես տեղեկություններ էին ստացել ԱՄՆ-ի սահմանային վերահսկողության, ներգաղթի ու մաքսային ծառայությունների գործակալներից։
Մեքսիկայում թմրանյութերի առեւտրի պատճառով միայն այս տարվա ընթացքում սպանվել է մի քանի հազար մարդ։