Չինաստանը՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում

Չինաստանը հինգշաբթի օրը հայտարարեց, որ վարչապետ Ուան Ջիաբաոն կմասնակցի կլիմայական փոփոխությունների հարցով դեկտեմբեր ամսին Կոպենհագենում անցկացվելիք գագաթաժոողովին։ Նպատակը աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու խնդրում այս երկրի պատրաստակումությունը հայտնելն է։

Չինաստանն այս հայտարարությամբ հանդես եկավ այս գագաթաժողովին ԱՄՆ-ի նախագահի մասնակցության մասին Սպիտակ տան կողմից հայտարարություն հրապարակվելուց հետո։
Աշխարհու
Չինաստանը մինչեւ 2Օ2Օ թվականը 2ՕՕ5 թվականի համեմատ ներքին համախառն արտադրանքի յուրաքանչյուր միավորի հաշվարկով 4Օ-ից 45 տոկոսով կրճատելու է ածխածնի երկօքսիդի արտանետումները։


Բայց սա չի նշանակում, որ 2Օ2Օ թվականին Չինաստանը կարտանետի ավելի քիչ երկօքսիդ, քան արտանետում է այսօր։ Չէ որ մինչեւ այդ թվականը Չինաստանի արդյունաբերութձյոնը շարունակելու է զարգանալ ու աճել։ Իսկ դա նշանակում է ավելի մեծաթիվ գործարաններից արտանետում։ Եւ համախառն արտադրանքի ծավալների հաշվարկով կրճատում հավանաբար նշանակում է արտանետումների ներկա ծավալների պահպանում։


Չինաստանը հայտարարել է նաեւ, որ մինչեւ 2Օ2Օ թվականը ինչպես օրինակ արեգակից եւ քամուց ստացվող էներգիայի այլընտրանքային եղանակները կապահովեն ամբողջ էներգիայի 15 տոկոսը։
ԱՄՆ-ը պատրաստվում է ի պատասխան սրան սեղանին դնել եկող տասնամյակում արտանետումները 17 տոկոսով կրճատելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մի փաստաթուղթ։


Իսկ Չինաստանը միշտ է հայտարարել, որ արդար չեն արտանետումները կրճատելու պարտավորության առջեւ բոլոր երկրներին կանգնեցնելու ջանքերը, քանի որ այսօրվա զարգացած, այլ ոչ թե նոր զարգացող երկրներն են մեղավոր անցած 1ՕՕ-2ՕՕ տարիներին մեր երկրագնդի մթնոլորտը աղտոտելու համար։