ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ վերջերս լուսնի վրա սկսված հետազոտական առաքելությունը ստացել է այստեղ ջրի մինչ այժմ ամենամեծ կուտակումների մասին վկայություններ։
Ինչպես գործակալությունն է հաղորդում, լուսնի վրա հայտնաբերվել է նշանակալի քանակությամբ ջուր այն բանից հետո, երբ լուսին ուղարկված տիեզերանավը ծրագրված կերպով հարվածել ու կործանվել է լուսնի մշտապես ստվերոտ մի տարածքում։
ՆԱՍԱ-ն հոկտեմբերի 9-ին էր լուսնի հարավային բեւեռի մի խառնարանի ուղղությամբ արձակել մի մեծ հրթիռ, որին հետեւում էր թռչող մի սարք, հարվածը նկարահանելու համար։
Առաքելության գիտնականներն ասում են, թե հարվածից պայթած բեկորներում նկատվող ջուրը մոտավորապես 1ՕՕ լիտր է, ինչը նշանակում է, որ այստեղ կա ավելի մեծ քանակությամբ ջուր, քան երկրի վրայի ամենաչոր անապատներում։
Ջրի առկայությունը թույլ կտա ավելի հեշտությամբ հաստատել տիեզերական հենակետեր լուսնի վրա, որոնք անհրաժեշտ են դեպի մարս տիեզերագնացներ ուղարկելու առաքելությունների համար։
Իսկ գիտնականներն այսօր ավելի շատ տեղեկություններ ունեն Մարսի մակերեւույթի, քան լուսնի բեւեռային հատվածների մասին։