Հոկտեմբերի 7-ին Թուրքիայում կրկին բախումներ են տեղի ունեցել մոտ 200 ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Ցուցարարներին, որոնք փորձել են մոտենալ «Արժույթի Միջազգային Հիմնադրամի» և «Համաշխարհային Բանկի» համատեղ Ստամբուլում անցկացվող հանդիպման վայրը, խոչընդոտել են երկրի իրավապահները:
Թուրքիայի ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքացիները քարեր և պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորներ կան:
Բողոքի խաղաղ ցույցերը, որ սկիզբ էին առել հոկտեմբերի 6-ից աստիճանաբար վերաճել են ոստիկանության և ցուցարարների արյունալի բախումների:
Ականատեսների խոսքերով բախումները սրվել են այն բանից հետո, երբ ցուցարարները կոտրել են քաղաքի մի շարք բանկերի և սպասարկման այլ վայրերի պատուհաններ:
Այս պահի դրությամբ տարբեր թուրքական միությունների և կուսակցությունների 50-ից ավելի ներկայացուցիչներ ձեռբակալված են: