Իրանը չի կանգնեցնելու ուրանի հարստացման աշխատանքները

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարեց, թե իր երկիրը ո՛չ կկանգնեցնի ուրանի հարստացման աշխատանքները, ոչ՛ էլ կբանակցի միջուկային գործունեություն ծավալելու իր իրավունքների շուրջ։՝՝Սակայն Իրանը պատրաստ է աշխարհի հետ խոսել միջազգային մարտահրավերների մասին՛՛, ասաց նա։

Առանց նշելու որեւէ ժամկետ՝ Ահմադինեջադն ասաց, թե Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին ու Գերմանիային կներկայացնի առաջարկների մի փաթեթ։
՝՝Մեր տեսանկյունից Իրանի միջուկային խնդիրն ավարտված է, մենք շարունակում ենք մեր աշխատանքները՝ համապատասխան միջազգային օրենքների եւԱտոմային էներգետիկայի գործակալության հետ սերտ կապերի պայամաններում, ու երբեք բանակցություններ չենք անցկացնի Իրանի ժողովրդի բացահայտ իրավունքների հարցով՛՛, ասաց նա, ավելացնելով, թե համաշխարհային խնդիրների լուծման գործընթացը պետք է հենել արդարության ու հարգանքի վրա՛՛։


ԱՄՆը ու նրա դաշնակիցները մեղադրում են Իրանին միջուկային քաղաքացիական ծրագրերը միջուկային զենքեր արտադրելու նպատակներին ծառայեցնելու մեջ։ Իրանը հերքում է մեղադրանքները, պնդելով, թե Թեհրանին մեղադրում են ոչ ճշգրիտ տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա։


Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հերթական հանդիպումը, որը սկսվեց երկուշաբթի օրը, կենտրոնանալու է Իրանի խնդրի վրա։ 35 անդամ պետություն ընդգրկող խորհրդի քննարկումները կշարունակվեն մի քանի օր։