Թայվանի կառավարությունը թույլատրում է Դալայ Լամայի այցն այս երկիր

Թայվանի կառավարությունը համաձայն է, որ Դալայ Լաման այց կատարի այս երկիր, մխիթարելու համար թայֆունից տուժած անձանց։ Այցը արտոնելու մասին հայտարարեց Թայվանի նախագահ Մա Յինգ Եուն՝ ժամանելով 67Օ կյանք խլած թայֆունից մեծապես տուժած հատվածներ։


Սա մի որոշում է, որը կարող է զայրույթի մեծ ալիք բարձրացնել Չինաստանում, քանի որ Պեկինը բուդդայական հոգեւոր այս առաջնորդին համարում է անջատողական գաղափարների քարոզիչ, ում նպատակը Չինաստանի Թիբեթի շրջանը ինքնավար մարզի վերածելն է։


Դալայ Լամայի մուտքը Թայվան արտոնելու մասին որոշումը կարող է վնասել Պեկինի եւ Թայփեյի միջեւ արագ բարելավվող հարաբերությունները, մրցակիցներ, որոնց միջեւ տասնամյակներ տեւած թշնամանքից հետո վերջերս սկսվել են տնտեսական ու գործարար կապեր։
Իսկ թշնամանքը գալիս է 1949 թվականից, երբ քաղաքացիական պատերազմի արդյունքում Թայփեյն անջատվեց Չինաստանից, որը մինչ այժմ շարունակում է այն համարել իր անբաժան մասնիկը։
ը։


Իսկ մինչ այդ Թայվանի յոթ տարբեր քաղաքների քաղաքապետարաններ էին հանդես եկել Դալայ Լամային հրավիրելու մասին համատեղ հայտարարությամբ։ Բոլոր հրավիրողները ներկայացնում են ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցությունը եւ Ման կարծես հայտնվում է ուժեղ քաղաքական ճնշման տակ, հատկապես այն պահին, երբ նրան քննադատում են անցած հիսուն տարիների ընթացքում բնական ամենամեծ այս աղետից հետո արագ չգործելու մեջ։


Դալայ Լաման անցած 12 տարիներին երեք անգամ է եղել Թայվանում եւ այժմ էլ պատրաստ է այցելել այնտեղ։ Հնդկաստանից գործող Տիբեթի աքսորյալ կառավարության համաձայն, հրավերն ընդունված է։

2ՕՕ8 թվականի վերջին Թայվանի նախագահ Ման վետոյի էր դրել Դալայ Լամային մուտքի արտոնագիր տալու որոշման վրա, ինչը Պեկինին հանգստացնելու նպատակ ուներ։ Իսկ նախագահի աթոռին Ման հասել է Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու կոչերով։


Արդյոք աղետից հետո Դալայ Լամայի այցը կլինի աղետալի Չինաստանի ու Թայվանի բարելավվող հարաբերություններում, թ՝ե ոչ, ցույց կտա ապագան։