Թուրքիայի վարչապետը նշեց, որ կառավարությունը պատրաստ է արմատական լուծումներ փնտրել քրդական խնդրի ուղղությամբ։ Էրդողանը չմանրամասնեց կատարվելիքկոնկրետ քայլերը, սակայն թուրք պաշտոնյաները
մշակում են խաղաղության տանող նոր ուղիներ՝ ինչպես օրինակ քրդալեզու կրթության ընդլայնումն ու Թուրքիայի քաղաքացի դառնալու համար օրինականորեն թուրք ճանաչվելու պարտավորության կասեցումը։
Վարչապետը դիմեց ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ովքեր դեմ են արտահայտվում քուրդ փոքրամասնությանը ավելի շատ իրավունքներ տալուն՝աջակցության խնդրանքով։ Խնդրանքը մերժվեց, քանի որ ընդդիմադիր պաշտոնյաները հավաստում են, որ այս քայլը կարող է բերել երկրի մասնատման։
Անցյալ շաբաթ Էրդողանը հատուկ հանդիպում է ունեցել Ժողովրդավարական հասարակություն կուսակցության հետ՝ փորձելով համաձայնության եզրեր գտնել քրդական ապստամբ ուժերի հետ։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը արդեն մեկ քառորդ դար պայքարում է Թուրքիայի հարավարեւելյան հատվածում քրդական ինքնավարության համար, ինչի արդյունքում, միայն վերջերս թուրք պաշտոնյաները հայտնեցին, որ անհրաժեշտ են թե՛ քաղաքական եւ թե՛ սոցիալական փոփոխություններ խնդրի լուծման համար