ԱՄՆ-ի նախագահը քննարկում է Հոնդուրասում տիրող քաղաքական իրավիճակը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Սպիտակ տանն ընդունեց Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեյին՝ այս երկրի հետ առեւտրական հարցերից զատ, Հոնդուրասում տիրող քաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով։

Նախորդ օրը Հոնդուրասում իրականացվել է ռազմական հեղաշրջում, ինչի արդյունքում իշխանությունից հեռացվել է երկրի ընտրյալ նախագահ Հոսե Մանուել Զելայան։

Օբաման ու Կոլումբիայի նրա պաշտոանկիցը քննարկել են այս ճգնաժամին համապատասխան հնարավոր քայլերը եւ լատինամերիկյան երկրներում դրա հնարավոր ազդեցությունը։

Զելայայի դաշնակից մի շարք պետությունների ղեկավարներ, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեզի գլխավորությամբ հանդիպումներ են անցկացնում Նիկարագուայում, քննարկելով նաեւ ի պաշտպանություն Զելայայի, միջամտություն ցուցաբերելու հնարավորությունը