Չինական իշխանությունները Տիբեթում եւ հարեւան շրջաններում տեղակայել են անվտագության ուժեր՝ կանխելու նախատեսվող ցույցերի ալիքը՝ նվիրված Չինաստանի գերիշխանության դեմ 50 տարի առաջ սկսված ապստամբության, որն ավարտվեց տիբեթցիների պարտությամբ։ Չինական իշխանությունները Տիբեթում եւ էթնիկ տիբեթցիներով բնակեցված Չինաստանի որոշ շրջաններում հաստատել են ուժեղացված հսկողություն։
Մեկ տարի է առաջ էր, երբ Չինաստանի դեմ ուղղված կատաղի ցուցեր տեղի ունեցած Տիբեթի մայրաքաղաքում եւ հարեւան շրջաններում։ Ըստ Չիանստանի պաշտոնական աղբյուրների քաղաքացիական բնակչությունից մոտավորապես 19 մարդ՝ հիմնականում չինացիներ զոհվեցին ըմբոոստության ժամանակ։
Իսկ Տիբեթական կողմը պնդում է, որ ցույցերից հետո իշխանությունների կողմից իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 200 տիբեթցի։
Վերոհիշյալ իրադարձություններից մեկ տարի անց խոսք է գնում Դալայ Լամայի ներկայացուցչի ու Պեկինի իշխանությունների միջեւ երկխոսություն սկսելու մասին։ Հնդկաստանում Տիբեթի աքսորյալ կառավարությունը շաբաթավերջին հանդես եկավ բանակցոիւթյունները սկսելու շուրջ լավատեսական հայտարարությամբ։ Սակայն չինացի մի պաշտոնյա հերքեց այդ լավատեսությունը։ Երկխոսությունների այս փուլում Դալայ Լաման մի շարք պահանջներ էր ներկայացրել կենտրոնական իշխանությանը, որոնք իրականությունից կտրված են, նշել է չինական իշխնաության ներկայացուցիչը։ Պաշտոնյան ասում է, թե Դալայ Լաման ՛՛ապակողմնորոշել է աշխարհը՝՝։ Պաշտոնյան նաեւ մերժում է Չինաստանից անկախության փոխարեն քաղաքական ինքնորոշման մասին Դալայ Լամայի չափավոր առաջարկը։ Նրա խոսքերով ՛՛Դալայ Լամայի հիշյալ առաջարկությունը ենթադրվում է, որ չի համապատասխանում իրականությանը, այն բացահայտ սուտ է՝՝ եւ հավելել, թե ՛՛Դալայ Լամայի հիշյալ առաջարկությունն իր հաստատ համոզմամբ պարզապես ապակողմնորոշելու նպատակ ունի՝՝։
Չիանստանի վարչապետ Վեն Ջիաբաոն դեռեւս անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել բանակցությունները Դալայ Լամայի դեսպանորդի հետ, եթե Տիբեթի հոգեւոր առաջնորդը հայտարարի անջատողական ուղղեգծից հրաժարվելու մասին։
Տիբեթի աքսորյալ կառավարությունը հայտարարել է, թե ողջունում է նոր բանակցություններ սկսելու առաջարկը, եւ նշել, որ ձգտում է ինքնավարության։ Ըստ Տիբեթի արտաքսված կառավարության նախաձեռնությունն այժմ Չինաստանի ժողովրդական հանրապետության դատարանի ձեռքում է, որի որոշումները հեռանկարային առումով կբխեն Տիբեթի եւ Չինաստանի հարաբերությունների փոխշահավետությունից։
Դալայ Լաման երկար ժամանակ առաջ է հայտարարել, որ իր նպատակը Չինաստանից Տիբեթի անջատվելը չէ։