ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 17-ին հայտարարեց, որ Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը։
Բանաձեւը կոչ է անում երկրի նախագահին ու կառավարությանը ՝՝ցեղասպանություն՛՛ բառով բնորոշել 1915 թվականի բռնությունները, որոնց արդյունքում սպանվել է մեկ եւ կես միլիոն մարդ։
Որոշման բանաձեւի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Փալոնը եւ Մարք Քըրքը։
՝՝Պատմության այդ փաստերը հստակ են, ապացուցված ու ենթակա չեն վերաքննարկման՛՛, ասված է ներկայացված փաստաթղթում։
՝՝Եթե այսօր ցանկանում ենք կանգնեցնել ցեղասպանությունը Դարֆուրում ու կանխել հետագա գազանությունները, պետք է պատրաստ լինենք դատապարտելու համար որեւէ ցեղասպանություն՝ անկան վայրից ու ժամանակից՛՛, հայտարարեց Շիֆը։
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու բանաձեւի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում երկու կուսակցություններից աջակցում է 77 օրենսդիր։ Բանաձեւը կոչ է անում նախագահին հիմքեր ստեղծել այն բանի համար, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հենված լինի Հայոց ցեղասպանությունը ճիշտ գնահատելու եւ մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը ՝՝ցեղասպանություն՛՛ անվանելու սկզբունքի վրա։