Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ

Ցուցադրասրահերի փայլից զատ հստակ է, որ ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը դիմակայում է լուրջ խնդիրներ ։ Նկատելի նվազել է ավտոմեքենաների սպառումը։
Եւ ահա, թե ինչու ։ Ընդհանուր հաշվարկներով Միացյալ Նահանգներում այժմ ավտոմեքենաների վաճառքը նվազել է 30 տոկոսվ ։ Ամերիկայն ավտոարդյունաբերությունը երեք խոշոր ընկրեությունների՝ Ջեներըլ Մոթորսի, Ֆորդի եւ Քրայսլերի ֆինանսական կորուստները հուլիս ամսից առ այսօր կազմում են մոտավորապես տասը միլիարդ դոլար։ Ավտոմեքենաների առեւտուրն այնքնա վատ է, որ Բիզնես Վիքի խմբագիր Ռոբին Ֆարզադն այդ առումով նշում է, որ Ջեներալ Մոթորզը կարող է սնանկանալ մի քանի ամսվա մեջ։


՛՛Ընկերությունը չի կարող գոյատեւել միայնակ եւ նրանք կարիք ունեն ֆինանսական օգնության՝՝։

Միչիգանի նահանգապետ Ջենիֆեր Գրենհոլմը չի բացառում նաեւ աշախտատեղերի զանգվածային կրճատման հավանականությունը։

Եթե ամերիկյան ավտոարդյունաբերությունը կանգնի ճգնաժամի առջեւ, դա նշանկում է, որ երկրում 3,5-ից մինչեւ հինգ միլիոն մարդ կզրկվի իր աշխատատեղից։ Դա կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն, ինչն անընդունելի է ներկայիս իրավիճակում՝՝։

Վերջին 14 տարիների ընթացքում երբեւեիցե չարձանագրված գործազրկության աճի ներկայիս մակարդակը լրջորեն անհանգստանցում է նաեւ ավտոարդյունաբերության բնագավառի աշխատողներին։

ԱՄՆ-ի կոնգրեսն արդեն իսկ հաստատել է ամերիկյան ավտոարդյունաբերությանը 25 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու օրինագիծն այլընտրանքային էներգիայով տեղաշարժվող ավտոմեքենաների արտադրության համար։ Սակայն դեմոկրատները պնդում են, որ միայն գոյատեւելու համար ավտոարդյուանբերությանը հարկավոր է այդ գումարի կրկնակին։

Ուշագրավ է, որ նորընտիր նախագահ Բարաք Օբաման չնայած ավոտշինության հանդեպ իր աջակցությանը նույնպես փորձել է չափավորել սպասումները։

՛՛ներկյաիս իրավիճակի փոփոխությունը տեղի չի ունենա հեշտ եւ արագ ՝՝
Սակայն քննադատները հավաստում են, որ տնտեսական մեկ այլ ծրագրի առաջարկումը կստեղծի վատ նախընթաց։
Ոմանց կարծիքով ինչպես միշտ հարկատուների ուսերին կծանրանա նոր ծրագրի ծախսը, կամ էլ նրանք կդիմակայեն բոլոր հետեւանքները։